Հայաստանի պաշտպանական բարեփոխումներն ուղղված են բանակի մարտունակության պահպանմանը. Գլխավոր շտաբի պետ

12.11.2007, 19:42
Հայաստանի պաշտպանական բարեփոխումներն ուղղված են բանակի մարտունակության պահպանմանը. Գլխավոր շտաբի պետ
Հայաստանի պաշտպանական բարեփոխումներն ուղղված են բանակի մարտունակության պահպանմանը. Գլխավոր շտաբի պետ

Հայաստանի պաշտպանական բարեփոխումներն ուղղված են բանակի մարտունակության պահպանմանը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Իր 15-ամյա գոյության ընթացքում հայկական բանակը որոշակի հաջողությունների է հասել, և զարգացման այնպիսի մակարդակի է հասել, որը պահանջում է զինված ուժերի բարեփոխումներ՝ ժամանակակից միջազգային չափանիշների կիրառմամբ և այլ բանակների փորձի յուրացմամբ»,-ասաց Օհանյանը։

Նրա խոսքերով, պաշտպանական բարեփոխումները հիմնականում ուղղված են բանակի մարտունակության տարրերի պահպանմանը, այն անձնակազմով համալրելուն, զինվորական կրթության մակարդակի բարձրացմանը, բանակի հագեցմանը ժամանակակից զինատեսակներով և զինվորական տեխնիկայով և դրանց արդիականացմանը, կադրային քաղաքականության կատարելագործմանը։

Նա նշեց, որ բարեփոխումը կներառի նաև կառավարման համակարգը, կարդիականացնի և կկատարելագործի այն։

«Մենք մտադիր ենք բանակը հասարակության համար ավելի թափանցիկ դարձնել»,-ասաց Օհանյանը։

Նրա խոսքերով Զինված ուժերն ավելի ակտիվ կմասնակցեն աշխարհում անվտանգության ժամանակակից համակարգին և կհամագործակցեն այլ երկրների բանակների հետ։--0--