Երևանում բացվեց մանկապատանեկան զարգացման «Կոնուս» կենտրոնը

12.11.2007, 19:30
Երևանում բացվեց մանկապատանեկան զարգացման «Կոնուս» կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ռուսական «Կոնուս» մանկապատանեկան զարգացման կենտրոնի երևանյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երկուշաբթի Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանում։

«Երեխաների ստեղծագործական զարգացումն ու խթանումը Կենտրոնի առաջնային նպատակներից է։ Ստեղծագործական հակումներ ունեցող երեխան 3-ից մինչև 12 տարեկան հասակում կարող է այստեղ իր ուզած զբաղմունքը գտնել»,- Կենտրոնի բացման ժամանակ հայտարարեց ռուսական «Կոնուս» հոլդինգի ֆինանսական տնօրեն և գործընկեր Տիգրան Ասատրյանը։

Նրա խոսքերով, Կենտրոնն աշխատելու է շաբաթը վեց օր, 11.00-ից մինչև 17.00-ը։ Այստեղ երեխաները անվճար հիմունքներով ծեփումի և նկարչության միջոցով կկարողանան զարգացնել ստեղծագործական հատկությունները, միտքը և ինտելլեկտը։

Երեխաներին կառաջադրվեն կոնստրուկտորներ, ձևավորման ներկեր, պլաստիլին, ինչպես նաև հավաքածուներ պլաստիկե ապակենախշեր պատրաստելու համար։

«Կոնուս» մանկապատանեկան կենտրոնը լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման միջոցով կօժանդակի երեխաների և պատանիների հանգստի կազմակերպմանը»,-հավելեց նա։

Իր հերթին Կենտրոնի տնօրեն Ամալյա Կարապետյանը նշեց, որ կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրի շրջանակներում, երեխաների և նրանց ծնողների համար հեռուստահաղորդումներ կստեղծվեն, ինչպես նաև կրթական կենտրոններ երեխաների զարգացման խնդիրներով զբաղվող դասախոսների վերաորոկավորման համար։

Նախատեսվում է նաև մանկական աշխատանքներում օգտագործվող նյութերի ցուցահանդես-վաճառքներ։

«Ռուսաստանի առաջատար մասնագետները մեկ շաբաթվա ընթացքում վարպետության հետաքրքրական դասընթացներ են կազմակերպելու, ծանոթացնելու են ծնողներին և ուսուցիչներին մանկական ստեղծագործության համար անհրաժեշտ ապրանքների կիրառման եղանակներին»,-ասաց Կարապետյանը։

Նրա խոսքերով, գալիք հինգ տարիների ընթացքում զարգացման մանկապատանեկան կենտրոններ կբացվեն Հայաստանի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Արցախում։

«Կոնուս» մանկապատանեկան զարգացման կենտրոնը Ռուսաստանում առաջին մասնագիտացված ընկերությունն է, որը մանկական ստեղծագործության համար անհրաժեշտ ապրանքներ է արտադրում և «AMOS» (Հարավային Կորեա), «CHARMLAND» (Հոնկկոնգ), «AMAV» (Իսրայել), «ARTRAIN» և նարնջագույն փիղ ապրանքանիշերի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է։—0--