Երևանում տեղի կունենա «ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունն ընտրությունների ընթացքում» համաժողովը

12.11.2007, 19:28
Երևանում տեղի կունենա  «ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունն ընտրությունների ընթացքում» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա «ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունն ընտրությունների ընթացքում» համաժողովը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին «Ինտերնյուս» կազմակերպությունից, համաժողովի ընթացքում քննարկվելու է մամուլի դերը նախընտրական քարոզարշավում, հանրային պատասխանատվության դերը ընտրությունների նախաշեմին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավը մամուլի կողմից լուսաբանման գործընթացի բարելավման հարցերը։

Համաժողովին մասնակցելու են ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ժողովրդավարության ծրագրի պատասխանատու Սվեն Գոլդարը, ՀՀ խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

Համաժողովի կազմակերպիչներն է Եվրոպայի խորհուրդը՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության հետ համատեղ։ --0—