Հայ-ադրբեջանական սահմանի մոտ պատահարները հրահրվում են ադրբեջանցիների կողմից. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ
12.11.2007,
18:26
Հայ-ադրբեջանական սահմանի մոտ պատահարները հրահրվում են ադրբեջանցիների կողմից. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական սահմանի մոտ գրանցվող պատահարները հիմնականում հրահրվում են ադրբեջանցիների կողմից, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
«Հայկական բանակի առանձնահատկությունն այն է, որ մենք զինվորական հերթապահություն ենք սահմանել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով, և այս հանգամանքը մեզ ստիպում է առավելագույն պայմաններ ստեղծել մեր զինծառայողների անվտանգության համար։ Եթե զինծառայողն իրեն անվտանգ է զգում, նա չի կարող կրակել հենց այնպես»,- ասաց Օհանյանը, ավելացնելով, որ պատահարները հիմնականում հրահրվում են ադրբեջանցիների կողմից։ --0—