Նախագահական ընտրությունների օրը ՀՀ ԿԸՀ-ը մտադիր է բոլոր պայմանները ստեղծել լրագրողների աշխատանքի համար
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրությունների օրը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտադիր է բոլոր պայմանները ստեղծել լրագրողների աշխատանքի համար։
«Ընտրությունների օրը ձեզ համար կստեղծվեն բարենպաստ աշխատանքային պայմաններ»,- ուրբաթ լրագրողներին հայտարարեց ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը։
Նա նշեց, որ լրագորղների համար ԿԸՀ-ում ստեղծվելու է համակարգչային կենտրոն՝ 4-5 համակարգիչներով և Ինտերնետ-մուտքով, իսկ հանձնաժողովի կայքը գործելու է ինտերակտիվ ռեժիմով։
«Դուք կարող եք անմիջապես ձեր խմբակցություններին հաղորդել ընտրությունների մասին տեղեկատվությունը, իսկ իրական ժամանակի ռեժիմում տեսնել այն, ինչը պատկերվելու է էկրանին»,- ասաց Ազարյանը։
Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ աշխատանքի համար նախատեսված չէ լրագրողների հավատարմագրում։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 3-րդ մասին համաձայն ԿԸՀ-ը այդ օրը հայտարարել է ոչ աշխատանքային։ --0—