Վրաստանը չի զրկվի Արևմուտքի աջակցությունից. հայ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Վրաստանը չի զրկվի Արևմուտքի աջակցությունից, քանի որ Վրաստանի հակառուսական հռետորության սայրին գտնվող հիմնական արտաքին քաղաքական ուղղվածությունը բավականին արդյունավետ է ինչպես Արևմուտքում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց հայ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Վրաստանում հեղափոխության իդեալական աջակցություն արևմտյան կառույցների կողմից այլևս չի լինի, բայց օժանդակությունը պետությանն ընդհանուր առմամբ կշարունակվի, բայց արդեն «իրական քաղաքականության» կարգավիճակով»,-ասաց նա։
Մինասյանը կարծում է, որ իրավիճակը Վրաստանում չի կարելի անվանել «վարդերի հեղափոխություն-2», քանի որ «ցուցարարներին չհաջողվեց ճեղքել ուժային կառույցների անկարգ շարքերը»։
«Դա բացատրվում է տարբեր փաստարկներով, այդ թվում նրանով, որ ներկայիս վրացական ընդդիմությունը զրկված է միասնական ղեկավարից, որը նույնպիսի հեղինակություն կունենար, ինչպես Սահակաշվիլին»,-ասաց քաղաքագետը։
Չորեքշաբթի Թբիլիսիում, բողոքի ցույցերի վեցերորդ օրը, տեղի ունեցավ ցուցարարների բախումը ոստիկանության հետ։ Քաղաք էին բերվել զորքեր, ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ, ջրաշիթեր և ռետինե փամփուշտներ։ Ընդդիմության կողմնակիցների հետ ոստիկանության և հատուկ ջոկատայինների բախումների հետևանքով 508 մարդ տեղափոխվել է հիվանադնոցներ։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 7-ին 15 օրով արտակարգ դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում, սահմանափակումներ էին մտցվել բոլոր ԶԼՄ-ների համար։ Ըստ օրենքի, արտակարգ դրության ընթացքում, Վրաստանի քաղաքացիների համար երկրի ողջ տարածքով մեկ սահմանափակումներ էին մտցվել ցույցերի և հանրահավաքների կազմակերպման առումով։ Արգելված էին նաև գործադուլները։
Նոյեմբերի 8-ի երեկոյան Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ 2008թ. հունվարի 5-ին Վրաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ --0—