Հայաստանի կառավարությունը 42 միլիոն դրամ կհատկացնի՝ խաղողի կոլեկցիոն տեսակների այգի ստեղծելու համար

09.11.2007, 12:52
Հայաստանի կառավարությունը 42 միլիոն դրամ կհատկացնի՝ խաղողի կոլեկցիոն տեսակների այգի ստեղծելու համար
Հայաստանի կառավարությունը 42 միլիոն դրամ կհատկացնի՝ խաղողի կոլեկցիոն տեսակների այգի ստեղծելու համար

Հայաստանի կառավարությունը մտադիր է բյուջեից 42 միլիոն դրամ (130 հազ. դոլար) հատկացնել՝ խաղողի կոլեկցիոն տեսակների այգի ստեղծելու համար։ Այս մասին նախօրեին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը։

Նրա խոսքերով, Հայաստանում հնուց ի վեր հայտնի են եղել խաղողի ավելի քան 650 տեսակներ, որոնք բազմաթիվ տարիների ընթացքում համապատասխան ֆինանսավորման և անհրաժեշտ լաբորիատորիաների բացակայության պատճառով, գտնվում են անհետացման եզրին։

Պետրոսյանի կարծիքով, նման այգու ստեղծումը լուրջ ծախսեր չի պահանջում, մասնավորապես, 2007 թ.-ին այս նպատակների համար նախատեսված է 3 միլիոն դրամ (9,3 հազ. դոլար), իսկ 2008 թ.-ին՝ 5 միլիոն դրամ (15,5 հազ. դոլար)։

«3-4 տարիների ընթացքում ներդնելով շուրջ 42 միլիոն դրամ՝ մենք կստեղծենք խաղողի հազվագյուտ տեսակների 2,5 հա մակերեսով այգի, որտեղ ներկայացված կլինեն հայկական խաղողի հին վանդական տեսակներ, որոնցից շատերը լավ հումք են գինիների և կոնյակի արտադրության համար» - ասել է Պետրոսյանը։

Նա ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր առջև նպատակ է դրել՝ վերականգնել այս տեսակները, որոնք ազգային արժեք են։

Նրա խոսքերով, գիտնականներն արդեն ուսումնասիրում են մարզերը, հետազոտություններ են անցկացնում և տնկիներ փնտրում։

Պետրոսյանը նաև նշել է, որ նախարարությունն իր առջև խնդիր է դրել՝ 2009 թ.-ից ստեղծել նմանատիպ մրգի այգի, մասնավորապես, ծիրանի տասնյակ տեսակների վերականգնման նպատակով, որոնք գտնում են անհետացման եզրին։-0-