2008թ. Հայաստանի տարածքում կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի զորավարժությունները

09.11.2007, 11:18

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 9. /Նովոստի-Արմենիա/. 2008թ. Հայաստանի տարածքում կանցկացվեն «Համատեղ Աղեղ» հրամանատարաշտաբային և «Համատեղ Նիզակակիր» դաշտային զորավարժությունները։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 23-ին Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է ՆԱՏՕ-ԳՀԽ (Գործընկերություն հանուն խաղաղության) զորավարժությունները 2008թ. իր տարածքում հյուրընկալելու` Հայաստանի հայտը:

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրոպայում Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության պատասխան նամակում բարձր է գնահատվել Հայաստանի կողմից շարունակական օժանդակությունը ԳՀԽ զորավարժությունների ծրագրին և դրանց ակտիվ մասնակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։--0--