Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ավելի շատ ուղղված են արտաքին լսարանին. հայ քաղաքագետ
Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանին։ Այս կարծիքը չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
«Ադրբեջանը դրանով սպառնում է արտաքին աշխարհին՝ դադարեցնել երկրից նավթի և գազի մատակարարումը»,-ասաց նա։
Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում այն տարածքները, որտեղով անցնում են գազա և նավթատարները, կհայտնվեն վտանգի և ռազմական գործողությունների գոտում, և Արևմուտքը չի կարողանա էներգակիրներ ստանալ այդ ուղիներով։
Նրա կարծիքով, Ադրբեջանը դրանով, ասես, թելադրում է Արևմուտքին, թե ինչ քաղաքականություն վարի իր նկատմամբ և պահանջում, որպեսզի իրեն ընդառաջ գնան, առավելություններ ընձեռեն, որոշ հարցերում՝ զիջումների գնան։
Բացի այդ, քաղաքագետի կարծիքով, հզոր լծակներից մեկը, որից հաջող կերպով օգտվում է Ադրբեջանը, համաշխարհային շուկաներում նավթի գների հետ կապված իրավիճակն է։
«Միայն Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան մտադիր է ռազմական գործողություններ սկսել Իրաքի հարավում բնակվող քրդերի դեմ, հանգեցրեց նավթի գների րոպեական աճի»,-ընգծեց նա՝ հավելելով, որ Եվրոպան արդեն տառապում է այդ բեռի ծանրության տակ, իսկ եվրոպական տնտեսությունը մեծ կորուստներ է կրում։ --0--

