Լիտվայի ԱԳՆ պատվիրակությունը նոյեմբերի 8-9-ը կայցելի Հայաստան

07.11.2007, 15:34
Լիտվայի ԱԳՆ պատվիրակությունը նոյեմբերի 8-9-ը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտիեկունասի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-9-ը երկօրյա այցով կժամանի Հայաստան:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցի շրջանակներում Լիտվայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց  Գարեգին Բ կաթողիկոսի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

Պետրաս Վայտիեկունասը կայցելի Եղեռնի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի անմեղ զոհերի հիշատակին, կմեկնի նաև Վանաձոր` մասնակցելու Լոռու համայնքի հիմնադրամի բացման արարողությանը:--0—