Հայաստանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը
Հայաստանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն արդյունավետ կերպով համագործակցում է այդ կազմակերպության հետ։ Այս մասին Հելսինկիում հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռ. Քոչարյանը նշել է, որ լուրջ տարաձայնություններ չի տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջև, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։
«ՆԱՏՕ-ն անվտանգության ոլորտում եվրոպական ամենահզոր կազմակերպությունն է, և նրա հետ անհրաժեշտ է համագործակցել», - կարծում է ՀՀ նախագահը։
Սակայն նա ավելացրել է, որ Հայաստանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին։
«Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ՆԱՏՕ-ի հետ անդամակցությունը մեզ համար կստեղծեր լրացուցիչ խնդիրներ։ Մենք համագործակցում ենք ոչ այն բանի համար, որպեսզի դուրս գանք որևէ մեկին Բրյուսելում, մենք ընտրում ենք այնպիսի համագործակցություն, որը ոչ թե պակասեցնում, այլ ավելացնում է մեր անվտանգությունը», - ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությունը «Հայաստանի անվտանգությունը չի ավելացնի»։-0-