Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության հաղթող է դարձել Գյումրիի թիմը
05.11.2007,
19:06
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության հաղթող է դարձել Գյումրիի թիմը
Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կանանց թիմը հաղթող դարձավ Հայաստանի 2007թ. բասկետբոլի առաջնությունում։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Բասկետբոլի ֆեդերացիայից, եզրափակիչ խաղում Գյումրիի հավաքականը հաղթեց «Գրանդ Քենդիի» թիմին՝ 89։73 հաշվով։
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ «Էրեբունի ՖԻՄԱ» թիմը։
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությանը, որն անցկացվեց 2007թ. մարտից մինչև նոյեմբեր, մասնակցեցին յոթ թիմեր։--0—

