Հայաստանի մշակույթի նախարարը բարձր է գնահատել «Եչժոն» կորեական համույթի ելույթը Երևանում

05.11.2007, 18:50
Հայաստանի մշակույթի նախարարը բարձր է գնահատել «Եչժոն» կորեական համույթի ելույթը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարձր է գնահատել «Եչժոն» կորեական ազգային պարի համույթի ելույթը Երևանում։

«Եչժոն» համույթի միակ համերգը տեղի ունեցավ նախօրեին Երևանում՝ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի կապակցությամբ։

«Մենք շատ ուրախ ենք, որ հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ իր երկրում ծանոթանալու այս հիանալի համույթին»,-նշեց նա երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Պողոսյանը հավելեց, որ կորեական համույթի ելույթը հիացական արձագանք է ունեցել հայ հանդիսատեսի մոտ, և ողջունեց Կորեայի հետ մշակութային կապերի հաստատումը։

Իր հերթին Արտակարգ դեսպանորդ, Հայաստանում Կորեայի հանրապետության դեսպանատան լիազոր նախարար Պարկ Սանգ Գունին ընգծեց երկու երկրների միջև մշակութային համագործկացության զարգացման անհրաժեշտությունը։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի պատվին կարողացանք ցուցադրել ավանդական կորեական պարը, քանի որ դա լավ հնարավորություն է՝ ներկայացնելու մեր մշակույթը»,-նշեց դեսպանը՝ հույս հայտնելով, որ դա երկու ժողովուրդների փոխըմբռնման սկիզբը կդառնա։

Նա հավելեց նաև, որ Կորեան ուրախությամբ կընդունի իր երկրում հայկական ազգային համույթի ելույթը։

Իր հերթին պարային համույթի ղեկավար Կեն Սուն Սոնին շնորհակալություն հայտնեց հայկական հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության և աջակցության համար։

«Մեզ համար մեծ պատիվ է՝ լինել առաջին կորեական պարային համույթը, որը ելույթ է ունենում Հայաստանում»,-նշեց նա։

Հայաստանի մշակույթի նախարարության անունից «Եչժոն» համույթին՝ որպես նվեր,  հանձնվեց հայկական ձեռագիր, որը պահվում էր Մատենադարանում։

Հյուրերն իրենց հերթին Մշակույթի նախարարությանը նվիրեցին ազգային խորհրդաիշերով զարդարված գրչատուփ։

«Եչժոն» կորեական ազգային պարախումբը ստեղծվել է 1995թ.-ին՝ պրոֆեսոր Կեն Սուն Սոնիի կողմից։

«Եչժոնի» պարացանկում ընդգրկված են կորեական ազգային և ժամանակակից  պարերի բոլոր տեսակները, ինչպես նաև արքայական պարերը, որոնք կոչվում են «Տաղանդի փայլ»։

Համույթը մեծ հաջողությամբ հանդես է եկել աշխարհի շատ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Թաիլանդում, Նեպալում, Շրի-Լանկայում։--0--