2008թ.-ին Հայաստանի պաշտպանական ոլորտին հատկացվելիք բյուջետային ծախսերը թույլ կտան պահպանել բանակի մարտունակությունը

01.11.2007, 18:33
2008թ.-ին Հայաստանի պաշտպանական ոլորտին հատկացվելիք բյուջետային ծախսերը թույլ կտան պահպանել բանակի մարտունակությունը
2008թ.-ին Հայաստանի պաշտպանական ոլորտին հատկացվելիք բյուջետային ծախսերը թույլ կտան պահպանել բանակի մարտունակությունը

2008թ.-ին Հայաստանի պաշտպանական ոլորտին հատկացվելիք բյուջետային ծախսերը թույլ կտան պահպանել բանակի մարտունակությունը։ Այս մասին հինգշաբթի հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։

«Բյուջեով պաշտպանության համար նախատեսված միջոցները թույլ կտան պահպանել բանակի մարտունակությունը և կատարել Զինված ուժերի առջև դրված՝ մեր պետության և Ղարաբաղի տարածքի պաշտպանության խնդիրները»,-ասաց նախարարը։
  
Հարությունյանը հայտնեց, որ 2008թ. բյուջեով նախատեսված է պաշտպանական կարիքներին տրամադրել 20%-ով ավելի միջոցներ, քան 2007թ.-ին։ «Այդ միջոցներն առաջին հերթին ուղղորդվելու են ՀՀ ԶՈւ մարտունակության բարձրացմանը, նոր տեխնիկայով և սպառազինությամբ հագեցմանը»,-ասաց նա։

Բացի այդ, նախարարը նշեց, որ այդ գումարները կուղղորդվեն նաև զինծառայողների աշխատավարձի բարձրացմանը շուրջ 10%-ով, ինչի արդյունքում սպաների աշխատավարձը կկազմի 182 հազ. դրամ (շուրջ $560), ենթասպաներինը՝ 110 հազ. դրամ (շուրջ $337), պայմանագրային ծառայողներինը՝ ավելի քան 90 հազ. դրամ (շուրջ $277), իսկ քաղաքացիական ծառայողներինը՝ ավելի քան 60 հազ. դրամ(շուրջ $184)։

Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ բյուջետային հատկացումների աճն ուղղորդվելու է նաև սպաներին և ենթասպաներին բնակարաններով ապահովելուն։ «Մենք 2008թ.-ին նախատեսում ենք կառուցել շուրջ 600 բնակարան սպաների և ենթասպաների համար, ինչպես նաև շուրջ 3 մլրդ. դրամ տրամադրել (շուրջ $9,2 մլն.)՝ զոհված զինծառայողների և հաշմանդամների ընտանիքների բնակարանային  պայմանների բարելավմանը»,-հավելեց նա։ 

Հայաստանի 2008թ. պետբյուջեի նախագծով պաշտպանական ոլորտին հատկացվելու է շուրջ 124,3 մլրդ. դրամ ($382,3 մլն.), որից ռազմական կարիքներին ուղղորդվելու է 120,4 մլրդ. դրամ ($12 մլն.), այլ ծախսերը ծրագրված են մոտ 3,9 մլրդ դրամի մակարդակով  (մոտ $12). ։--0--