2007 թ.-ի հոկտեմբերին Հայաստանում բենզինի գները աճել են 1,3 տոկոսով. վիճակագրություն

01.11.2007, 12:40
2007 թ.-ի հոկտեմբերին Հայաստանում բենզինի գները աճել են 1,3 տոկոսով. վիճակագրություն

Հայաստանում 2007 թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բենզինի գները աճել են 1,3 տոկոսով։ Այս տվյալները «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունը։ Ընդ որում, ըստ ստացված տեղեկատվության, 4,2 տոկոսով թանկացել է դիզելային վառելիքը։

Միաժամանակ ընթացիկ տարվա հոկտեմբերին, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7,5 և 6 տոկոսով։ 2006 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ այս տարվա հոկտեմբերին բենզինը թանկացել է 4,6 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը էժանացել է 0,5 տոկոսով։

2007 թ.-ի հոկտեմբերին ոչ մթերային ապրանքների շուկայում արձանագրվել է գների ընդհանուր աճ՝ 0,7 տոկոսով, ինչին նպաստել է հենց բենզինի և դիզելային վառելիքի թանկացումը։

 Ընդ որում արձանագրվել է տեքստիլի, անձնական հիգիենայի պարագաների, կահույքի, հարդարման միջոցների, ոսկերչական իրերի, շինանյութի, կոշկեղենի, հագուստի և կտորեղենի գների 0,1-3 տոկոս աճ։

Միաժամանակ 2,2-0,1 տոկոս գների նվազում է արձանագրվել ապրանքային այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են մշակութային նշանակության ապրանքներ, դեղամիջոցներ, կենցաղային էլեկտրասարքեր, լվացող միջոցներ, այգեգործական ապրանքներ, գրենական պիտույքներ։ Ապրանքային մնացած խմբերի գները մնացել են անցած ամսվա գների մակարդակի վրա։-0—