Սպորտի ֆինանսավորման համար Հայաստանի պետբյուջեից 2008-ին հատկացվելու է 1,1 մլրդ դրամ

Սպորտի ֆինանսավորման համար Հայաստանի պետբյուջեից 2008-ին հատկացվելու է 1,1 մլրդ դրամ (շուրջ 3,4 մլն. ԱՄՆ դոլար) 2007-ի 1,5 մլրդ. դրամի դիմաց։ Այս մասին չորեքշաբթի խորհրդարանում 2008-ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։
«Ֆինանասվորման կրճատումը պայմանավորված է պետբյուջեի ծախսային հոդվածների դասակարգման փոփոխություններով և մի շարք ոլորտների այլ ծախսային հոդվածներ տեղափոխմամբ»,-ասաց նա։
Փոխնախարարը պարզաբանեց, որ վերոնշյալ միջոցներից 4,3 մլն. դրամ ուղղորդվելու է ուսանողական հավաքների և խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը, 53 մլն. դրամը՝ 2008-ի պեկինյան օլիմպիդայում հայկական հավաքականի մասնակցության ապահովմանը։
Իր հերթին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը պարզաբանեց, որ ոլորտի ֆինանսավորումը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից. մեծ սպորտ, զանգվածային սպորտ, ընդհանուր կրթական մասնաբաժին և երիտասարդական քաղաքականություն։
Փոխնախարարը նշեց, որ առաջին բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ապահովել Օլիմպիական խաղերին հայաստանյան հավաքականի մասնակցությունը, սպորտային ֆեդերացիաների ֆինանսավորումը, երկրորդով՝ զանգվածային սպորտի զարգացման խաթանումը, առողջ կենսակերպի խրախուսումը, երրորդով՝ սպորտսմեների և օլիմպիական հերթափոխի պատրաստումը, չորրորդով՝ հասարակական կյանքում երիտասարդության մասնակցության խրախուսումը։ Պողոսյանի խոսքերով, հատուկ նշանակություն է տրվելու մարզերում երիտասարդության հարցերի լուծմանը։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ստեղծվել է 2007-ին՝ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից անջատվելու արդյունքում։--0—