Հայաստանի նախագահը հայտարարել է, որ նախկին նախագահի օրոք երկրում ավերվել է ողջ արդյունաբերությունը

31.10.2007, 19:01
Հայաստանի նախագահը հայտարարել է, որ նախկին նախագահի օրոք երկրում ավերվել է ողջ արդյունաբերությունը
Հայաստանի նախագահը հայտարարել է, որ նախկին նախագահի օրոք երկրում ավերվել է ողջ արդյունաբերությունը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք երկրում քանդվել է ողջ արդյունաբերությունը։

«Հայաստանում մի քանի տարվա ընթացքում ուղղակի ավերվեց  արդյունաբերությունը։ Այսօր կարելի է պարզ ասել հետևյալը՝ ստացել է  ըստ էության  նորմալ իրավիճակ, հանձնել են ինձ՝  կոնկրետ 1998-ին  ավերված տնտեսություն ունեցող երկիր, մի երկիր, որը կրկնում եմ դասակարգվում էր  միջազգային կառույցների, ինստիտուտների կողմից  իբրև  աշխարհի  ամենից աղքատ երկրների շարքում»,-ասաց Քոչարյանը չորեքշաբթի լրագրողներին, մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 26-ի ընդդիմության հանրահավաքում արած հայտարարությունները, որոնց մեջ խստորեն քննադատվում էր երկրի ներկայիս տնտեսական իրավիճակը։

Քոչարյանն ընգծեց, որ առաջին նախագահի ելույթի ողջ միտքն այն էր, որ «իրենց ժամանակ ամեն ինչ լավ էր, իսկ հիմա վատ է», հավելելով, որ «տնտեսության մասին պետք է խոսեն մարդիկ, ովքեր գոնե մի քիչ հասկանում են առարկան»։

«Ժողովուրդը շատ լավ հիշում է, թե կյանքի որակը՝ երբ և ինչպիսին էր»,-ասաց նախագահը, հիշեցնելով, որ Հայաստանի այսօրվա բյուջեն գերազանցում է այն ժամանակվա ՀՆԱ ծավալը։

Քոչարյանը նշեց, որ կա մարդու աշխատանքի գնահատման շատ պարզ միջոց, այն է՝ պաշտոնը ստանձնելու պահին ինչ վիճակ է եղել, ինչ է ժառանգել, և պաշտոնը  հանձնելու պահին  ինչ վիճակ է ունեցել։

«Դա վերաբերում է թե գործարանի տնօրենին, թե ֆերմերական տնտեսության ղեկավարին, թե նախագահին, թե իշխող կուսակցությանը»,-ասաց Քոչարյանը։

Նախագահը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀՀՇ-ն երկրում իշխանություն է ստացել 1990-ի օգոստոսին։

«Հայաստանն այն ժամանակ դեռևս Խորհրդային Միության ամենից զարգացած արդյունաբերությամբ հանրապետություններից մեկը և ունեցել է բավական զարգացած գյուղատնտեսություն ։ 3-4 տարիների ընթացքում Հայաստանը  դարձել է աշխարհի ամենից աղքատ երկրներից մեկը»,-ընգծեց Քոչարյանը։

Նրա խոսքերով, լիովին բնական է, որ որոշակի կորուստներ ԽՍՀՄ քանդվելու հետևանքով անխուսափելի էին։

«Ես գնահատում եմ  այդ կորուստների ծավալը հնարավոր 15-20%-ից ոչ ավել առաջին 2-3 տավա համար»,-ընգծեց նախագահը։

Նա նշեց, որ հետագայում այդ կորուստները պետք է լրացվեին նոր ծրագրերով և ներդրումային մոտեցումներ որդեգրելով, ինչպես դա եղավ Բալթիայի երկրներում, Բելառուսում և, մասամբ, Ուկրաինայում։

Նա նշեց նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է քաղաքականություն վերադառնալ լցված լինելով չարությամբ, հավելելով, որ այդ զգացումն ժամանակին քանդեց ՀՀՇ-ն։--0--