Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը լրացումներ է կատարել հուշադրամների թողարկման 2008-2009թթ. ծրագրում
31.10.2007,
14:52
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը լրացումներ է կատարել հուշադրամների թողարկման 2008-2009թթ. ծրագրում
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը լրացումներ է կատարել հուշադրամների թողարկման 2008-2009թթ. ծրագրում։Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, այս որոշումն ընդունվել է նախօրեին՝ Խորհրդի հերթական նիստի ժամանակ, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։Նիստի ժամանակ Խորհուրդը հաստատեց «Վիլյամ Սարոյանի 100-ամյակը», «Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը», «Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի հիմնադրման 75-ամյակը» հուշադրամների էսքիզները և տեխնիկական պարամետրերը։--0—

