Հայաստանում անց են կացվում հայ-չեխական քաղաքական խորհրդատվությունները

30.10.2007, 11:16
Հայաստանում անց են կացվում հայ-չեխական քաղաքական խորհրդատվությունները

Երկուշաբթի Հայաստանում մեկնարկել են հայ-չեխական քաղաքական խորհրդատվությունները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ  մամուլի և տեղեկատվության  վարչությունից։

Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, իսկ չեխական պատվիրակությունը գլխավորում է ՉՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Տոմաշ Պոյարը:

«Ողջունելով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը` մասնակիցները կարևորել են դրանց դերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խնդիրների քննարկման, բարձրաստիճան այցերի օրակարգի ձևավորման առումով», - տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ից։

Հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի ձգտումը հնարավոր բարձր մակարդակի հասցնել ԵՄ հետ հարաբերությունները, ինչպես նաև ընդգծել, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի գործուն մասնակցությունը ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում և պատրաստ է դիտարկել Չեխիայի հետ գործակցության հնարավորությունը այդ ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներին:

Կողմերն ընդգծել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը մշակութային և գիտակրթական ոլորտներում` շեշտադրելով համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:

Հյուրերի խնդրանքով Ա. Կիրակոսյանը ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները:-0-