Հայաստանի նախագահը համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել ՎԶԵԲ փոխնախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Վարել Ֆրիմենին:
«Քննարկվել են համագործակցության ներկա և ապագա ծրագրերին, Հայաստանի բանկային համակարգին առնչվող հարցեր»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից:
Քոչարյանը նշել է, որ Հայաստանի ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը զարգանում է արդյունավետորեն՝ ստեղծելով գործընկերության ընդլայնման համար նոր հնարավորություններ։
Իր հերթին Ֆրիմենը հայտարարել է, որ Հայաստանի բանկային համակարգը զարգանում է դինամիկ և ֆինանսական հատվածի բարեփոխումները նոր և լայնածավալ նախագծերի իրականացման համար լավ նախապայման են։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման հնարավորությունները և այդ ոլորտ փորձառու արտասահմանյան ներդրողների ներգրավմանը վերաբերող հարցեր։--0—