Վանաձորում չորս մարդ թունավորվել է խմորեղենից
29.10.2007,
15:03
Վանաձորում չորս մարդ թունավորվել է խմորեղենից
Վանաձոր քաղաքում չորս մարդ, այդ թվում նաև երկու մանուկ, տեղափոխվել են հիվանդանոց` խմորեղենից թունավորման հեևանքով։
«Անցած ուրբաթ ժամը 17.20-ին սննդային թունավորումով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 21-ամյա Հեղինե Շիրդանյանը, 28-ամյա Արմինե Կարապետյանը, 5 տարեկան Վարդան և 3 տարեկան Մհեր Գալստյանները», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:--0—

