Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

29.10.2007, 11:46

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցլեու համար ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 29-րդ լիագումար նիստին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը։

Պատվիրակության կազմում են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ Միքայել Մանուկյանն ու Վարդան Խաչատրյանը: --0--