Հայաստանի իշխանությունները չափից շատ են վերահսկում ԶԼՄ-ները.կարծիք

25.10.2007, 16:34
Հայաստանի իշխանությունները չափից շատ են վերահսկում ԶԼՄ-ները.կարծիք

Հայաստանի իշխանությունները չափից շատ են վերահսկում զանգվածային լրատվության միջոցները, կարծում է Հայաստանի հանրային ռադիոյի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը։

«Յուրաքանչյուր երկրում իշխանություններն իրականացնում են ԶԼՄ-ների մասնակի վերահսկում, և դա բնական է։ Բայց մեր երկրում այդ երևույթը ընգծված բնույթ ունի»,-նշեց Հակոբյանը՝ հինգշաբթի ելույթ ունենալով «ԶԼՄ-ների դերը Հայաստանի ներքաղաքական գործունեության մեջ» թեմայով խորհրդակցությունում։

Նրա խոսքերով, չնայած Հայաստանի ԶԼՄ-ների մեծ թվին, դրանք չեն կարող հանրապետությունում բազմակարծություն ապահովել։

«Չնայած իշխանությունները և քաղաքական ուժերը ձգտում են  վերահսկել մամուլը, այն պետք է պայքարի և ընդդիմանա, այլ ոչ ծառայի նրանց, ինչխպես ընդունված է մեզ մոտ»,-ընգծեց Հակոբյանը։

Իր կողմից Հայաստանի հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ  Արտակ Զաքարյանը նշեց, որ չնայած Հայաստանի հանրային լրատվամիջոցների զգալի առաջընթացին, տեղեկատվության մատուցման օբյեկտիվությունը, ԶԼՄ-ների մասնագիտական մակարդակը և դրանց ֆինանսական վիճակը առաջվա նման անբավարար են մնում։

«ԶԼՄ-ների դերը Հայաստանի ներքաղաքական գործունեության մեջ» խորհրդակցություն-քննարկումը կազմակերպել է Ազգային և ռազմավարական վերլուծությունների հայկական կենտրոնը։--0--