ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Նախիջևան կայցելի՝ մշակութային հուշարձանների վիճակը գնահատելու համար, ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եթե Ադրբեջանը խոչընդոտներ չստեղծի, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելույունը Նախիջևան մշակութային հուշարձանների վիճակը գնահատելու համար տեղի կունենա մոտակա ժամանակներս։ Այս մասին հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշեց, որ Նախիջևանը Ադրբեջանի տարածքն է, և առանց նրա թույլտվության ոչ մի պատվիրակություն չի կարող այցելել այդ շրջան։
«Մենք չենք կարող անել ավելին, քան ճնշում գործադրել և որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի անդամ պահանջել, որպեսզի պատմական և մշակութային հուշարձանների վիճակի գնահատման պատվիրակությունը պարտադիր այցելի շրջան»,- ասաց Օսկանյանը։
Նա նշեց, որ հայկական կողմից այցի իրականացման կապակցությամբ խոչընդոտներ չկան, մասնավորապես՝ միջազգային կազմակերպությունները Երևանից խնդրեցին թույլ տալ քննել Հայաստանի և ԼՂՀ-ն, ինչպես նաև հարակից տարածքներում գտնվող պատմական և մշակութային հուշարձանների վիճակը։
«Մենք դրական պատասխանեցինք, Հայաստանի կողմից բացարձակապես խոչընդոտներ չկան պատվիրակության այցի համար։ Դեռ ավելին, մենք ողջունում ենք և պահանջում այդ այցի իրականացումը, և եթե այն տեղի չունենա, ապա դրա պատճառը կլինի միայն Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասաց Օսկանյանը։
Հայասիրության հարցի քարոզարշավը Ադրբեջանում հայկական պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման համատեքստում ԵԽԽՎ-ում բարձրացվել է հայկական պատվիրակության կողմից այս տարի ձմռանը։
Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցը այլևս գոյություն չունի և ադրբեջանցիների կողմից վերածվել է ռազմակայանի։
Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում լիովին ոչնչացվել է 3500 խաչքար, այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։
Հայկական խաչքարերի կործանումը, որը ադրբեջանական կողմը սկսել էր 1998-ին, այդ փաստի եվրոպական երկրների կողմից դատապարտումից հետո կասեցվեց։
Սակայն, հայկական պատմա-մշակութային հուշարձանների զանգվածային կործանումը վերսկսվեց 2003-ին և 2005-ի դեկտեմբերին։
Այս կապակցությամբ հայկական կողմը նախաձեռնեց տարածաշրջան այցեր ԵԽԽՎ, Եվրախորհրդի և ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում՝ մշակութային հուշարձանների վիճակի գնահատականի նպատակով։
ԵԽԽՎ պատվիրակությունը ծրագրում էր բազմիցս հետաձգված այցն իրականացնել 2007-ի սեպտեմբերին։
Սակայն մշակութային հուշարձանների վիճակի գնահատմանն ուղղված ԵԽԽՎ առաքելության այցը տարածաշրջան, որը ղեկավարում է ԵԽԽՎ մշակութային ենթահանձնաժողովի զեկուցող Էդդի Օ՝ Հարան, ձախողվեց ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով։--0—