Նռնակի պայթյունից մահացել է Քաջարանի մի բնակիչ

24.10.2007, 17:19
Նռնակի պայթյունից մահացել է Քաջարանի մի բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բնակելի շենքի բակում  նռնակի պայթյունից մահացել է Քաջարանի մի բնակիչ։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության Փրկարար ծառայությունից, РГД-5 տիպի նռնակը պայթել է նախօրեին երեկոյան։ «Պայթյունի հետևանքով մահացել է տեղի բնակիչ, 1964թ. ծնված Աշոտ Պողոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պայթյունի փաստով Քաջարանի Ոստիկանության բաժանմունքում  քրեական գործ է հարուցվել։ --0—