Հայաստանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը

24.10.2007, 14:56

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին /ՌԴ/, Մեթյու Բրայզային /ԱՄՆ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից՝ քննարկումների առանցքում եղել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը, մասնավորապես`  այն հարցերը, որոնց շուրջ դեռևս չկա համաձայնություն:

Հարավ-կովկասյան տարածաշրջան այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին կայցելեն Ադրբեջան, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին և ենթադրաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։-0-