Հայաստանի նախագահը բնապահպանության նախարարի հետ քննարկել է բնապահպանական հարցեր

23.10.2007, 15:06
Հայաստանի նախագահը բնապահպանության նախարարի հետ քննարկել է բնապահպանական հարցեր
Հայաստանի նախագահը բնապահպանության նախարարի հետ քննարկել է բնապահպանական հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Երեքշաբթի տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ քննարկել է երկրի բնապահպանական խնդիրները։

«Զրուցակիցները քննարկել են  հանրապետական երկրաբանական ֆոնդի, աճուրդի ներկայացվող  հանքավայրերի գույքագրման և թվայնացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է մինչև տարեվերջ սկսել այդ աշխատանքները`  զուգահեռ մշակելով նաև ֆոնդային նյութերից օգտվելու կարգը:

Քննարկվել են նաև ջրավազանային կառավարման ապակենտրոնացմանը, հատուկ պահպանվող տարածքներին առնչվող հարցեր:-0-