Երևանի Հյուսիսայի պողոտան ամբողջովին շահագործման կհանձնվի նոյեմբերի առաջին կեսին. քաղաքապետարան
Երևանի Հյուսիսային պողոտան ամբողջովին շահագործման կհանձնվի նոյեմբերի առաջին կեսին, երկուշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը։ Նրա խոսքերով, ավարտման փուլում են շենքերի ճակատային երեսապատման աշխատանքները։
«Պողոտայի տարածքում ավարտին են մոտենում նաև ողջ տարածքի բակեկարգման աշխատանքները», - ավելացրեց Կ. Դավթյանը։
2007 թ.-ին 9 ամիսների ընթացքում Հյուսիսային պողոտայում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որոնց ծավալը կազմել է 371.2 միլիոն դրամ (1.1 միլիոն դոլար)՝ պետբյուջեի միջոցներով և 8,1 միլիոն դրամ (24,4 միլիոն դոլար)՝ մասնավոր ներդրումների միջոցներով։
Հյուսիսային պողոտային առաջին հատվածը շահագործման է հանձնվել 2006 թ.-ի մայիսին։ Երևանի Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թ.-ի աշնանը։ «Հյուսիսային պողոտայի» շինարարության ներդրումային ծավալները կազմում են մոտավորապես 200-250 միլիոն դոլար։
Հյուսիսային պողոտայի նախագիծը նախատեսում է էլիտար բնակարանների, գրասենյակների, խանութների, ռեստորանների կառուցում։
Երևանի Գլխավոր պողոտայի շինարարությունը (Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոց) սկսվել է 2005 թ.-ի գարնանը։ Նրա երկարությունը կգերազանցի 1,5 կմ-ն։-0-