Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները ստորագրել են 2008թ. համագործակցության ծրագիրը

22.10.2007, 10:48
Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները ստորագրել են  2008թ. համագործակցության ծրագիրը
Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները ստորագրել են  2008թ. համագործակցության ծրագիրը

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները ստորագրել են  2008թ. համագործակցության ծրագիրը։

Ինչպես, «Նովոստի-Արմենիային» հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 18-ից 20-ը պաշտոնական այցով գտնվում էր Բելառուսում։

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԲՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևի, ԲՀ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Նիկիտինի, ԲՀ պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Ազամատովի, ինչպես նաև Մինսկի և Սլուցկի Միտրոպոլիտ, Համայն Բելառուսի Պատրիարքության Տեղապահ, Գերսրբազան Ֆիլարեթի հետ:

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի  ՊՆ պատվիրակությունը այցելել է նաև ենթասպաների և կրտսեր մասնագետների պատրաստման 72-րդ միացյալ գվարդիական ուսումնական կենտրոն:

Այցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական ռազմական և ռազմաարդյունաբերական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները:--0--