Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք եվրոպական բանակների 15-րդ համաժողովին

18.10.2007, 18:47
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք եվրոպական բանակների 15-րդ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի ՊՆ պատվիրակությունը, որը ղեկավարում է հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը, հոկտեմբերի 24-26-ը կուղևորվի Գերմանիա՝ մասնակցելու եվրոպական բանակների 15-րդ ամենամյա համաժողովին։

«Ցամաքային զորքերի ձևափոխումը 21-րդ դարում» համաժողովը կանցկացվի Հեյդելբերգ քաղաքում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։--0--