Հայաստանում նավթավերամշակող գործարանի շինարարության նախագծի ՏՏՀ-ն կավարտվի նոյեմբերին. նախարար

18.10.2007, 18:35
Հայաստանում նավթավերամշակող գործարանի շինարարության նախագծի ՏՏՀ-ն կավարտվի նոյեմբերին. նախարար
Հայաստանում նավթավերամշակող գործարանի շինարարության նախագծի ՏՏՀ-ն կավարտվի նոյեմբերին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նավթավերամշակող գործարանի շինարարության նախագծի Տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) կավարտվի 2007թ. նոյեմբերին, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

Նրա խոսքով, այս պահին իրականացվում են նախագծի տեխնիկական աշխատանքները։

«Նախատեսվում է, որ նախագծի Տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումն ավարտելուց հետո կազմվելու է նախագծի իրագործման տնտեսական նպատակահարմարության հաշվարկների երեք սցենար»,- ասաց Մովսիսյանը։

Հայաստանը ծրագրում է նավթավերամշակող գործարան կառուցել Մեղրիում։ Այս նախագծին մասնակցելու շահագրգռվածություն են հայտնել Ռուսաստանը և Իրանը։

Խոսքը տարեկան մինչև 7 մլն. տոննա նավթ վերամշակելու հզորություն ունեցող գործարանի մասին է, որի արժեքը գնահատվում է նվազագույնը 1,7 մլրդ. դոլար՝ առանց տրանսպորտային ենթակառուցվածքի, որի վրա կծախսվի ևս 1 մլրդ. դոլար։ --0—