ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը Մոսկվայում մասնակցելու է աշխատանքային խմբի նիստին
18.10.2007,
17:33
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը Մոսկվայում մասնակցելու է աշխատանքային խմբի նիստին
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հոկտեմբերի 23-25-ը կմեկնի Մոսկվա՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով։
«Նիստի անցկացումը նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության 2007թ. ծրագրով»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ --0—

