Հայաստան կժամանի Մարսելի քաղաքապետը
18.10.2007,
13:48
Հայաստան կժամանի Մարսելի քաղաքապետը
Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը հինգշաբթի եռօրյա այցով կժամանի Հայաստանի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում Ֆրանսիայի դասպանատանը։
Հոկտեմբերի 19-ին Մարսելի քաղաքապետը կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանին և Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամներին։ Նույն օրը Ժան-Կլոդ Գոդենը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ կստորագրի համագործացկության մասին համաձայնագիր։
Հոկտեմբերի 20-ին Մարսելի քաղաքապետը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրին։
Հայաստանում Ժ. Գոդենին կուղեկցեն ձեռնարկատերեր և Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ։-0-