Եվրոպական հարևանության քաղաքականությունը Հայաստանի համար բացում է գործընկերության նոր հնարավորություններ եվրոպական երկրների հետ. Հայաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրոպական հարևանության քաղաքականությունը Հայաստանի համար բացում է գործընկերության նոր հնարավորություններ եվրոպական երկրների հետ, նախօրեին Երևանում հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Եվրոպական խորհրդարանի անդամ Լիդի Ֆոլֆերի հետ հանդիպման ժամանակ:
«Հանրապետության նախագահը բարձր է գնահատել եվրոպական կառույցների հետ մեր երկրի գործակցությանը և ասել է, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունը բացում է գործընկերության նոր հնարավորություններ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Նշելով, որ հայկական կողմը տրամադրված է լուրջ աշխատանքի, Ռոբերտ Քոչարյանը կարևորել է նաև խորհրդարանական շփումները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանի զարգացման հեռանկարների, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: --0--