ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս
16.10.2007,
18:24
ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հոկտեմբերի 18-ին քառօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Այցը կկայանա Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևի հրավերով։
«Այցի ընթացքում նախատեսվում է Միքայել Հարությունյանի հանդիպումը իր պաշտոնակցի` գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչություների ղեկավարները քննարկելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կստորագրվի երկկողմ ռազմական համագործակցության 2008թ. պլանը»,- ասաց Շահսուվարյանը: --0—

