Հայաստան կժամանի Բունդեստագի պատվիրակությունը
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 17-ին Երևան կժամանեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամները` Շտեֆեն Ռայխեի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հոկտեմբերի 18-ին Բունդեստագի պատվիրակությունը կհանդիպի ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ, ինչպես նաև ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամների հետ:
Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանի հետ:
Հոկտեմբերի 19-ին Բունդեստագի ներկայացուցիչները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաև կհանդիպեն ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի և Հայաստանում գործող գերմանական կազմակերպությունների հետ: --0—