Երևանում մեկնարկեց Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը

11.10.2007, 20:13
Երևանում մեկնարկեց Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը
Երևանում մեկնարկեց Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը

Երևանում մեկնարկեց Խորհրդարանական հետազոտությունների և փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը։

Համաժողովը բացելով՝ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը վստահություն հայտնեց, որ կենտրոնի աշխատանքը խիստ կարևոր է ոչ միայն եվրոպական կառույցների, այլ նաև յուրաքանչյուր մասնակից-երկրի համար՝ ծանոթանալու միմյանց փորձին, տեղեկատվության փոխանակելու և տարբեր հարցեր քննարկելու տեսակետից։

«Հայաստանը միշտ պաստրաստ է ընդունել Երևանում ամենամյա համաժողովը։ Մենք միշտ պատրաստ ենք կենտրոնի համաժողովները Երեւանում ընդունելու համար: Ցանկանում եմ կարևորել այն հարցը, որը քիչ հետո քննարկելու  եք:  Սա բացառիկ նշանակություն ունեցող խնդիր է` մարդու իրավունքների խնդիրը եվրոպական  սահմանադրություններում»,-ասաց նա։

Խոսնակը կարևորեց ոչ միայն մարդու իրավունքների, այլ նաև Սահմանադրության համապատասխան համակարգերի ամրագրումը, որոնք այդ պաշտպանությունն իրականացնելու հնարավորություն կընձեռեն։

Թորոսյանի կարծիքով, Սահմանադրության մեջ կարող են ամրագրվել դրական և լիարժեք իրավունքներ, բայց եթե քաղաքացիները չունենան դրանք կիրառելու և դրանցից օգտվելու մեխանիզմներ, ապա իրավունքները «պարզապես գեղեցիկ երազանք» կմնան։

Թորոսյանը համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ 2005-ի հանրաքվեի արդյունքում Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրվել են նման մեխանիզմներ, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը, որին նշանակում է խորհրդարանը, միևնույն ժամանակ քաղաքացիներին և Օմբուդսմենին իրավունք վերապահվեց դիմելու Հայաստանի Սահմանադրական դատարան։

«Ես կարծում եմ սա կարևոր շրջափուլ էր մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդրի հետ կապված, որոնց արդյունքները այս կարճ ժամանակահատվածում մենք ակներևորեն տեսնում ենք: Արդեն իսկ բավականին ծանրաբեռնված է աշխատում Սահմանադրական դատարանը եւ զգալի թվով քաղաքացիներ արդեն իսկ ՍԴ-ում ունեցել են դրական լուծումներ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված:»

Կենտրոնի համանախագահ Վոյցեխ Սավիցկին բարձր է գնահատել Թորոսյանի աշխատանքը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնում, նշելով, որ խոսնակը մեծ ներդրում ունի Հայաստանի սահմանադրական բարեփոխման գործում։

Նիստում զեկույցով հանդես է  եկե Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը՝ անդրադառնալով քաղաքացի-պետություն և մարդու իրավունքների պաշտպանության հարցերին։

Նրա խոսքերքով, միայն օրենքներով հնարավոր չէ ստեղծել քաղաքացիական հասարակարգ, անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական մշակույթ, իսկ դրա համար անհրաժեշտ է կրթել երիտասարդությունը։

Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը հիմնվել է 1977-ին եվրոպական խորհրդարանի խոսնակների որոշմամբ։--0—