Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն առաջարկեց Հայաստանին՝ ընդունել Մարդու իրավունքների ազգային ծրագիր

11.10.2007, 11:24

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը կարևորում է Հայաստանում Մարդու իրավունքների ազգային ծրագրի ընդունումը։

Այս մասին Համարբերգը հայտարարեց նախօրեին Երևանում՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքերով, ծրագրի մշակման ժամանակ պետք է ներգրավվեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Փաստաթուղթը ամբողջական մոտեցում կտա ոլորտին, կսահմանվեն գերակայությունները, ինչով ծրագրային մոտեցում կդրսևորվի մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների նկատմամբ»,- «Նովոստի-Արմենիային» Համարբերգի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նրա կարծիքով, ծրագիրը պետք է մշակվի կառավարության և Աժ-ի համագործակցությամբ և ընդունվի Աժ-ի կողմից:--0—