Հարավային Կովկասի սահմանների վերահսկողությունն իրականացվելու է ԵՄ չափորոշիչներով. ծրագիր
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արտաքին կապերի և եվրոպական հարևանության քաղաքականության եվրոհանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները համաձայնության է հասել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ Եվրամիության չափորոշիչների ներդրման եռամյա ծրագրի վերաբերյալ, տեղեկացրեց Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», ծրագիրն իրականացվում է՝ Հարավային Կովկասի պետական սահմանների ինտեգրացված վերահսկողության ապահովման նպատակով։
Նրա խոսքերով, այդ նպատակով Եվրամիության գործադիր իշխանության կողմից հատկացվում է 6 մլն. եվրո։
Ծրագրի իրականացումը նախատեսում է, մասնավորապես, սահմանապահ և մաքսային ծառայությունների միջև համագործակցություն ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում՝ ներառյալ համատեղ սահմանապահ ստուգումների իրականացումը և սահմանային անցուղիների արդիականացումը։
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ներգրավված են եվրոպական հարևանության քաղաքականության մեջ։–0--

