Հայաստանի փորձագետները հոկտեմբերի 18-ին կքննարկեն երկրի ներքաղաքական գործընթացները

10.10.2007, 19:36
Հայաստանի փորձագետները հոկտեմբերի 18-ին կքննարկեն երկրի ներքաղաքական գործընթացները

«Հայաստան 2007-2008. քաղաքական զարգացումները և քաղաքական մշակույթը. նախընտրական գործընթացների միջանկյալ գնահատումը» թեմայով կլոր սեղան տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 18-ին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման կենտրոնից, միջոցառման բացմանը ելույթ կունենան Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի համակարգող Շուշան Խալթամաջյանը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի երևանյան մասնաճյուղի տնօրեն Նաիրա Գևորգյանը, Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի տնօրեն Աղավնի Կարախանյանը։

Նախատեսվում են Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանի, փորձագետ Էդգար Վարդանյանի, «Կովկաս» հետազոտական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանի, Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ավագ փորձագետ Մկրտիչ Զարդարյանի ելույթները։

Միջոցառումը կազմակերպված է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ։--0--