Հայաստանի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու կարող է դառնալ երկրի առաջին նախագահը
Հայաստանի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու կարող է դառնալ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության խորհրդի քարտուղար Գրիգոր Հարությունյանը։
«Հայաստանի նախագահի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն կորոշվի խորհրդակցությունների արդյունքում, և եթե դա լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա դա կլինի ընդդիմության գիտակցված որոշումը»,-ասաց նա։
Հարությունյանը նկատեց, որ ներկայումս անհրաժեշտ է այնպիսի թեկնածու, որն ընդունակ կլինի միավորել ընդդիմությունը և վերադարձնել ժողովրդին «որևէ բան փոխելու» հավատը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին և քննարկել ներպետական խնդիրներ։
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (առաջնորդ՝ Ստեփան Դեմիրճյան) հիմնադրվել է 1998թ.-ին։ Կուսակցությունն ունի 30,3 հազ. անդամ։ Հայաստանի երկրորդ գումարման Ազգային ժողովում (1999-2003թթ.) ՀԺԿ-ն ներկայացված էր 23 պատգամավորով, երրորդ գումարման խորհրդարանում՝ (2003-2007թթ.) հինգով։ Հայաստանի ներկայիս՝ չորրորդ գումարման խորհրդարանում ՀԺԿ-ն ներկայացված չէ։
Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։ Նախագահի պաշտոնին իրենց թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։--0--