Երևանում բացվեց Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնը

10.10.2007, 13:16
Երևանում բացվեց  Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնը
Երևանում բացվեց  Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնը

Չորեքշաբթի Երևանում բացվեց Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնը։

 «Կենտրոնի հիմնական գործառույթն է Երևանում Սանկտ-Պետերբուրգի հեղինակության աջակցոումը, տարբեր հարցերով բիզնես-շրջանակներին տեղեկատվության հատկացումը, ինչպես նաև լայն շրջանակի ծրագրերի իրագործումը», - բացման արարողության ժամանակ հայտարարեց կենտրոնի ղեկավար, Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի խորհրդական Համլետ Մինասյանը։

Նրա խոսքերով, նոր կառույցի գործունեության շնորհիվ՝ Երևանը և Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը կկարողանան ակտիվորեն համագործակցել մի շարք բնագավառներում, այդ թվում նաև տնտեսության, զբոսաշրջիկության, կրթության, մշակույթի բնագավառներում։

Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանն իր հերթին նշեց, որ այժմ Երևանի և Սանկտ-Պետերբուրգի միջև փոխգործունեության մակարդակը անբավարար է, չնայած գոյություն ունեցող մեծ հեռանկարների։ Նրա խոսքերով, Երևանի նորաբաց կենտրոնի գործունեությունը հնարավորություն է տալիս զգալիորեն խորացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում։

Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնը բացվել  է Սանկտ-Պետերբուրգի կառավարության նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շնորհիվ։ Այն կֆինանսավորի Սանկտ-Պետերբուրգի կառավարությունը։-0-