Ռումինիայի և Հայաստանի միջև հիանալի հարաբերություններ են ստեղծվել ռազմական ոլորտում. Ռումինիայի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռումինիայի և Հայաստանի ռազմական ոլորտների միջև հիանալի հարաբերություններ են ստեղծվել, երեքշաբթի Երևանում լրագորղներին հայտարարեց Ռումինիայի պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուն։
«Ինձ համար մեծ հաճույք է ընդգծել մեր երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստեղծված հիանալի հարաբերությունների մասին։ Ուզում եմ նշել, որ մեր հարաբերությունները զարգացման մեծ հեռանկարներ ունեն»,- ասաց Մելեշկանուն։
Ռումինիայի նախարարի խոսքերով, Հայաստան նրա այցի նպատակն է երկու երկրների միջև համագործակցության լավագույն ճանապարհների որոնումը։
Մելեշկանուն նշեց, որ ռազմական ոլորտում հայ-ռումինական հարաբերությունները կենտրոնացված էին բանակների միջև փորձի փոխանակման, Ռումինիայի և Հայաստանի զինված ուժերում պաշտպանության պլանավորման և բարեփոխումների խնդիրների վրա, ինչպես նաև ռազմական կրթության գծով ռեսուրսների և համագործակցության արդյունավետ կիրառմանը։
Նա նշեց, որ Հայաստանում բանակցությունների թեմա են դառնալու սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցերը, որոնց մեջ մտնում է նաև Հարավային Կովկասը, Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներին։
Ռումինիայի պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուն Հայաստան ժամանեց երեքշաբթի՝ եռօրյա պաշտոնական այցով։ Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ։ --0—