Հայաստան է ժամանել Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուն
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուն։
«Էրեբունի» օդանավակայանում Ռումինական պատվիրակությանը դիմավորեցին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ՊՆ փոխնախարար Արա Նազարեթյանը, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ։
Հոկտեմբերի 10-ին և 11-ին ռումինական պատվիարկությունը կհանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանին։
Չորեքշաբթի պատվիարուկության մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ինչպես նաև կհանդիպեն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։
Ռումիանիայի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ Մելեշկանուն գրություն կթողնի Հուշագրերի գրքում։
Նույն օրը երկկողմ ռազմական համագործակցության մասին փաստաթղթեր կստորագրվեն, ինչից հետո տեղի կունենա երկու նախարարների մամուլի ասուլիսը։
Թեոդոր Մելեշկանուի ղեկավարած պատվիրակությունը Բուխարեստ կվերադառնա հինգշաբթի։--0--