Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր փաստեր չունի նախկին վարչապետ Ժվանիայի սպանության գործով
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր փաստեր չունի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության գործով, երեքշաբթի Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների կազմխորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Կախա Կաբելիձեն։
«Ժվանիայի սպանության գործով բազմաթիվ վարկածներ կան, բայց չկա գեթ մեկը, որ հաստատաի մահվան ոչ բռնի պատճառները»,-ասաց Կաբելիձեն։
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, 2005-ի փետրվարի 3-ին առավոտյան 3-ից 5-ը ընկած ժամանակահատվածում Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի և Քվեմո Քարթլիի մարզպետի տեղակալ Ռաուլ Ուսուբովի մարմինները հայտնաբերվել են Թբիլիսիում գտնվող գաղտնի բնակարանում։ Մահվան պաշտոնական վարկածը դժբախտ պատահարն է՝ գազից թունավորում «Նիկալա» մակնիշի գազատաքացուցիչի սխալ տեղադրման հետևանքով։–0--

