Եվրոպացի դիվանագետները զգուշություն են ցուցաբերում՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների հարցում. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար
Եվրոպացի դիվանագետները զգուշություն են ցուցաբերում՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների հարցում, երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԵԽԽՎ հայկական նոր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Միաժամանակ նա նշեց, որ դրան ավելանում է երկրորդ գործոնը՝ ճնշումը Ադրբեջանի կողմից։
«Դա չի նշանակում, որ մեր կողմից ճնշում չկա։ Մենք Ստրասբուրգում հայտարարեցինք, որ ճանապարհը, որով առաջարկում է շարժվել Ադրբեջանը, մեր կարծիքով, անվտանգ չէ, և այդ հարցը պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հետ»,- ասաց Հարությունյանը։
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նշեց, որ Ստրասբուրգում հանդիպելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսթոնի և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովի հետ՝ հայկական կողմն առաջարկել է այդ հարցի քննարկումը շարունակել ԼՂՀ-ում։
Հոկտեմբերի 8-12-ը նախատեսված՝ ժամանակավոր հանձնախմբի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ ձախողվեց՝ ադրբեջանական կողմի առաջադրած նախապայմանի պատճառով, այն է՝ այցը Լեռնային Ղարաբաղ հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքով։
Բազմաթիվ տարիների ընթացքում միջազգային բոլոր պատվիրակությունների և կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների այցերը Լեռնային Ղարաբաղ կատարվել են Հայաստանի տարածքով։ --0—

