«Արարատբանկը» ավտովարկեր կտրամադրի կին-վարորդների համար

03.10.2007, 19:01
«Արարատբանկը» ավտովարկեր կտրամադրի կին-վարորդների համար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կանայք կարող են «Արարատբանկից» վարկեր ստանալ ավտոմեքենաներ գնելու համար։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, «Կանայք՝ ղեկին» ավտովարկերը նախատեսված են միայն 25 տարեկանից բարձր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։

Վարկի գումարը կազմում է ավտոմեքենայի գնահատված արժեքի 70 տոկոսը։ Այս վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 14 տոկոս, իսկ մարման ժամկետը՝ 4 տարի։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է բանկային լիցենզիա թիվ 4։

2007թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 8,5 մլրդ. դրամ (մոտ 25,5 մլն.), ընդհանուր կապիտալը՝ 4,2 մլրդ. դրամ (մոտ 12,6 մլն.)։ --0—