Ուկրաինայի հայերի միությունը կֆինանսավորի Տավուշի մարզի մի քանի գյուղերի գազիֆիկացումը
03.10.2007,
10:39
Ուկրաինայի հայերի միությունը կֆինանսավորի Տավուշի մարզի մի քանի գյուղերի գազիֆիկացումը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի հայերի միությունը կֆինանսավորի Տավուշի մարզի մի քանի գյուղերի գազիֆիկացումը։
Ինչպես նախօրեի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համապատասխան որոշումն ընդունվել է միության վարչության հերթական նիստում։
Մասնավորապես, Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրով նախատեսված է իրականացնել Տավուշի մարզի Պտղավան, Զորավան և Հաղթանակ սահմանամերձ գյուղերի գազիֆիկացումը։
Այդ նպատակի համար անհրաժեշտ և արդեն իսկ կազմված նախահաշիվներով սահմանված գումարը կմտցվի Ուկրաինայի հայերի միության 2008թ. բյուջեի մեջ: