Ադրբեջանն արհեստական արգելքներ է ստեղծում եվրոպական պատվիրակություների Ղարաբաղ այցելելու ճանապարհին

02.10.2007, 19:31
Ադրբեջանն արհեստական արգելքներ է ստեղծում եվրոպական պատվիրակություների Ղարաբաղ այցելելու ճանապարհին
Ադրբեջանն արհեստական արգելքներ է ստեղծում եվրոպական պատվիրակություների Ղարաբաղ այցելելու ճանապարհին

Ադրբեջանն արհեստական արգելքներ է ստեղծում եվրոպական պատվիրակություների Լեռնային Ղարաբաղ այցելելու ճանապարհին, հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար լորդ Ռասսել-Ջոնսթոնի և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես երեքշաբթի տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը հանդիպել են ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության շարունակման նպատակահարմարությունը քննարկելու համար, քանի որ հոկտեմբերի 8-12-ը կայանալիք ժամանակավոր հանձնաժողովի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ խափանվել է ադրբեջանական կողմից միայն իր տարածքով Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված նախապայմանների ներկայացման հետևանքով։

Հանդիպման ընթացքում Հարությունյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ այցելելու կարևորությունը և ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանն արհեստական արգելքներ է ստեղծում, որպեսզի ենթահանձնաժողովի անդամների այցը չկայանա։

Հայկական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ որ երկար տարիների ընթացքում բոլոր պատիրակությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ ԵԽԽՎ, այցելությունները Լեռնային Ղարաբաղ իրականացվել են Հայաստանի տարածքից։

Իր հերթին լորդ Ռասսել-Ջոնսթոնը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և տեղեկացրել ծրագրված այցից հարկադրաբար հրաժարվելու մասին։--0--