Ադրբեջանը չի արձագանքել Երևանում ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին մասնակցելու հրավերքին
02.10.2007,
17:41
Ադրբեջանը չի արձագանքել Երևանում ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին մասնակցելու հրավերքին
Ադրբեջանը չի արձագանքել ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին մասնակցելու հրավերքին, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
«Մենք հրավերք ենք ուղարկել ադրբեջանական կողմին, բայց Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել»,-ասաց Տռուզյանը, հավելելով, որ ԱՊՀ բոլոր մյուս երկրների պատվիրակությունները կմասնակցեն նիստին։
Նրա խոսքերով, նիստի օրակարգում ընդգրկվել է 10 հարց։ Նախատեսվում է նաև համատեղ փաստաթղթերի ստորագրում։--0--